Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների հավաքականի ձեռքբերումները

Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների հավաքականի ձեռքբերումները

Մանկապատանեկան ֆուտբոլը յուրաքանչյուր երկրում ֆուտբոլի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է։ Այն թույլ է տալիս երիտասարդ տաղանդներին բացահայտել իրենց ներուժը և պատրաստվել ապագա սպորտային ​​կարիերային:

Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների հավաքականը ստեղծվել է 2 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում թիմը կարողացել է ձեռք բերել մեծ փորձ եւ բազմաթիվ հաղթանակներ:

Տարածաշրջանային մրցաշարային հաղթանակներ.

Նինոծմինդայի պատանեական թիմը գերազանց արդյունքներ է ցույց տվել տարածաշրջանային մրցաշարերում, որտեղ մրցել է այլ տարբեր թիմերի հետ։ Ինչպես նշեց մարզիչ՝ Արշակ Պոդոսյանը թիմը տարածաշրջանային առաջնությանը 2 տարի անընդմեջ գրավել է 2 -րդ հորիզոնականը:

«Այս տարի արդեն սկսվել է տարածաշրջանային առաջնությունը որին մասնակցում են թվով 8 թիմեր: Մենք ունենք 3 հաղթանակ եւ 1 պարտություն, վերջին խաղը տեղի ունեցավ Ասպինձայի թիմի հետ մեր իսկ դաշտում, որտեղ մենք 4-0 հաշվով հաղթանակ տոնեցինք այդ թիմի նկատմամբ: Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 20 -ին Բորջոմի թիմի հետ»,- ավելացրեց Պոդոսյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների հավաքականի ձեռքբերումները