Ժդանովականի պատանեական թիմը Սպասովկայում տեղի ունեցող մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթող

Ժդանովականի պատանեական թիմը Սպասովկայում տեղի ունեցող մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթող

Այսօր՝ մայիսի 17 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի մանկապատանեական ընկերական առաջնություն:

Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 6 գյուղերի թիմեր՝ Սպասովկա, ժդանովական, Սաթխա, Մեծ Խանչալի, Օրոջալար եւ Գորելովկա:

Սպասովկայի թիվ 1 դպրոցի տնօրեն եւ առաջնության կազմակերպիչ Ավթանդիլ Վանաձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք անցկացրեցինք մինի ֆուտբոլի ընկերական հանդիպում, որտեղ 3 -րդ հորիզոնականը գրավեց Մեծ Խանչալիի թիմը, իսկ եզրափակչում մրցեցին Սպասովկայի եւ Ժդանովականի թիմերը: Մասնակից թիմերը կպարգեւատրվեն մեդալով եւ գավաթով»:

Նշենք, որ եզրափակիչ խաղը ավարտվեց ի օգուտ Ժդանովականի թիմի որը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սպասովկայի թիմը գրավեց 2 -րդ տեղը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովականի պատանեական թիմը Սպասովկայում տեղի ունեցող մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթող