Մայիսի 28 -ին, ՀՀ -ն Գյումրի քաղաքում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի միջազգային առաջնությունը:
Նինոծմինդայից թվով 17 մասնակիցներ, մարզիչ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեկնեցին Գյումրի:
Սամվել Դարբինյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գյումրիում «Կյոկուշին» կարատեյի միջազգային առաջնություն էր 6 -ից բարձր տարիքի երեխաների եւ պատանիների մասնակցությամբ: Մասնակցում էին 3 երկրներ՝ Պարսկաստան, Վրաստան եւ Հայաստան: Մենք ձեռք բերեցինք 3 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ եւ ընդհանուր ունեցանք 10 մեդալակիրներ: Մեր մարզիկները բացի մեդալներից պարգեւատրվեցին դիպլոմներով եւ գավաթով»:
«Հունիսի 22 եւ 23 -ին ունենք հրավեր Քոբուլեթի որտեղ նույնպես կարատեի միջազգային առաջնություն է լինելու եւ պատրաստվում ենք այդ մրցումին մասնակցելու»,- նշեց Դարբինյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝