Հայաստան-Լատվիա 2-1. հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստան-Լատվիա 2-1. հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրում հանդիպում անցկացրեց Լատվիայի թիմի հետ:

Խաղի 35 -րդ րոպեին հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանը։

Լատվիայի հավաքականը խաղի երկրորդ կեսում հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման 89-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոցից գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 2-1: factor.am

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուելս – Հայաստան ֆուտբոլային հանդիպումը ավարտվել էր 4-2 հաշվով ի օգուտ Հայասատնի հավաքականի: