Երբ կվերանորոգվի Նինոծմինդայից Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը

Երբ կվերանորոգվի Նինոծմինդայից Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը

NOR -ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին տեղ-տեղ փոսեր են գոյացել, այսօրվա դրությամբ գնալով այդ փոսերը ավելի շատանում են եւ մեծանում:

Հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել վերոնշյալ ճանապարհին, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնեցին, որ ճանապարհներին գոյացած փոսերի վերանորոգման աշխատանքներ նախատեսված է ոչ միայն դեպի Հեշիտա տանող, այլ նաեւ ընդհանուր՝ Նինոծմինդա քաղաքի եւ շրջանի մնացած ճանապարհների համար, մրցույթը հայտարարվել է հունիսի 13 -ին, որի համար հատկացված է 300 000 լարի գումար:

Նշենք, որ հուլիսի 6 -ից հայտերը կնդունվեն, որը կավարտվի հուլիսի 11 -ին: Հաղթող ընկերությունը պարտավոր կլինի 8 շաբաթվա ընթացքում ավարտել ճանապարհների վերանորոգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ. Որտեղ երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել է 3500 մետր ճանապարհ: Իսկ 2019 թվականին նախատեսվել է ասֆալտապատել ավելի քան 4 կմ ճանապարհ: Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին: