NOR ռադիոն բազմիցս խոսել էր այն մասին, որ Հեշտիայից դուրս հոսող ջրերը որոնք միանալով իրար գալիս լցվում են Ղաուրմա գյուղի միջով հոսող Թափարվան գետը, իրենց հետ տանում են հիմնականում շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մի մասը լցվում է գետը, մի մասն էլ կուտակվում է գետում առկա խողովակի եւ կամուրջի մոտ:
Այդ հարցի շուրջ մենք զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:
Նրա խոսքով. «Այդ հարցով դիմել էինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղից այս տարվա համար ունենք նախատեսած 10 000 լարի գումար: Դեռեւս նախագիծը չի կազմվել, բայց կազմելուց հետո կհայտարարվի մրցույթ եւ մոտ 2 ամսվա ընթացքում կայանալու է: Առվակը որը դուրս է գալիս Հեշտիա գյուղից եւ ունի մոտավորապես 3 կմ երկարություն մինչեւ Թափարվան գետը թափվելը, այս տարի աղբից կմաքրվի»:
Նշենք, որ գետերում կուտակված աղբը շարունակում է մնալ ամենակարեւոր խնդիրներից մեկը Նինոծմինդայի շրջանում: