Հոկտեմբերից Վրաստանում կտեղադրվեն «խելացի էլեկտրահաշվիչներ»

Հոկտեմբերից Վրաստանում կտեղադրվեն «խելացի էլեկտրահաշվիչներ»

Սպառված էլեկտրաէներգիայի, այսպես կոչված, «խելացի հաշվիչների» տեղադրումը կսկսվի հոկտեմբերի 1-ից:

Առաջին փուլում դրանց տեղադրումը պարտադիր կլինի նոր շենքերի համար, որոնք ցանցին կմիանան մինչ հոկտեմբերի 1-ը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովի (GNERC) իրավաբանական վարչության տնօրեն Սալոմե Ջանելիձեն:

Նրա խոսքով, խելացի հաշվիչները աստիճանաբար փոխարինում են հներին, բայց փոխարինման ստույգ ժամանակը դեռ անհայտ է: Հանձնաժողովները դեռ պետք է հաստատեն ժամանակացույցը:

Ջանելիձեն նշել է նաև, որ բաժանորդները հնարավորություն կունենան դիմել ընկերությանը և պահանջել տեղադրել խելացի հաշվիչը:

«Դա առաջին հերթին հնարավորություն է տալիս ինչպես ընկերություններին, այնպես էլ բաժանորդներին՝ հեռակա կարգով ստանալ հաշվիչի ցուցմունքներն աշխարհի ցանկացած կետից: Հնարավոր կդառնա նաև ժամային սակագների կիրառումը: Ինչպես գիտեք, մենք անցնում ենք ժամային նոր սկզբունքի, այսինքն՝ էլեկտրաէներգիայի գինը կտարբերվի ըստ ժամի: Պիկ ժամերին, երբ պահանջարկը մեծ է, գինը կբարձրանա, իսկ երբ պահանջարկը համեմատաբար քիչ է, էլեկտրաէներգիան ավելի էժան կլինի: Խելացի հաշվիչները հնարավոր կդարձնեն ներդնել այս սկզբունքը:

Օրինակ՝ բաժանորդները կկարողանան միացնել լվացքի մեքենան այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիան համեմատաբար ավելի էժան է», – պարզաբանել է նա: