Ախալցիխեի բուժքրոջ մահվան հետ կապված երկու աշխատակից է ազատվել աշխատանքից

Ախալցիխեի բուժքրոջ մահվան հետ կապված  երկու աշխատակից է ազատվել աշխատանքից

Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Մասնագիտական ​​խորհրդի որոշմամբ, Ախալցիխեի կլինիկայի երկու աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են՝ Մեգի Բաքրաձեի մահվան հետ կապված:

Ինչպես ասել է Գաբունիան, խորհուրդը պարզել է էթիկական պրակտիկայի լուրջ խախտումներ, այդ իսկ պատճառով առաջարկություն է տրվել պատշաճ արձագանքման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, ավելի վաղ բուժքրոջ մահվան գործով երեք անձի մեղադրանք էր առաջադրվել։

Հավելենք` մարտի 18-ին 27-ամյա Մեգի Բաքրաձեն պատվաստվելուց անմիջապես հետո իրեն վատ էր զգացել, կես ժամ անց կոմայի մեջ ընկել, հաջորդ օրը տեղափոխվել Թբիլիսի, որտեղ գիտակցության չգալով` մահացել էր: Հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածում, նշում, որ նրան համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել: Մեգին 2 երեխաների մայր էր, աշխատում էր նույն` «Իմեդի» կլինիկայում, պատվաստման կողմնակից էր, պրոցեդուրայից առաջ տեղական լրատվամիջոցներով  բնակչությանը կոչ էր արել անպայման պատվաստվել, ոչնչից չվախենալ:aliq.ge