Կորոնավիրուսով վարակված երեք երեխաների վիճակը կրկին կայուն ծանր է

Կորոնավիրուսով վարակված  երեք երեխաների վիճակը կրկին կայուն ծանր է

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլու խոսքով, կլինիկայում գտնվող երեք կորոնավարակակիր նորածինների վիճակը կրկին կայուն է:

Նա ասաց, որ երեք հիվանդներն էլ շարունակում են մնալ միացված արհեստական շնչառության սարքին:

«Այս փուլում մենք չենք կարող ոչինչ ասել բարելավման մասին, ցավոք, իրավիճակը դեռ ծանր է, բայց մենք կայունության ենք հասել: Այս պահին մենք ոչ մի վատթարացում չունենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաները առողջացած վերադառնան իրենց ընտանիքներ: Դրանում ներգրավված է «Evex»-ի, վերակենդանացման և մանկաբուժության խորհուրդը: Մենք օգտագործում ենք բուժման ժամանակակից մեթոդներ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Առողջապահության նախարարությունից լիարժեք ներգրավվածություն կա», – ասաց կլինիկայի տնօրենը:

Նրա խոսքով, այս պահին կլինիկայում բուժվում է մոտ 90 վարակված երեխա:

«Ինչ վերաբերում է հիվանդի առողջական վիճակին երկու շաբաթվա ընթացքում, նրա վիճակը կայուն է և չի վատթարանում: Այս փուլի հիմնական արդյունքը վատթարացման գործընթացը դադարեցնելն է, այնուհետև հոգ տանելը ապաքինման համար: Ես կարող եմ ձեզ ասել, որ այս երկու օրվա ընթացքում ոչ մի վատթարացում չի եղել: Բոլոր երեք հիվանդներն էլ շարունակում են մնալ միացված արհեստական շնչառության սարքին, նրանց պարամետրերը բավականին կոշտ են, և այդ պատճառով ասում ենք, որ վիճակը խստությամբ միջինից բարձր ծանրության է: Հետաձգված հոսպիտալացում չի եղել, մենք չենք կարող պատճառը վերագրել դրան: Այս պահին մեր կլինիկայում բուժվում են մոտ 90 վարակված երեխաներ, և դրանից ավել պացիենտ չի տեղափոխվել մեզ մոտ», – ասաց Ռեխվիաշվիլին:1tv.ge