Վրաստանում ջերմաստիճանը կանցնի 40-ից

Վրաստանում ջերմաստիճանը կանցնի 40-ից

Առաջիկա օրերին Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 41 աստիճան:

Ըստ շրջակա միջավայրի գործակալության`  հուլիսի 19-ից հուլիսի 21-ը Արեւելյան Վրաստանում առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը` գիշերը + 20, ցերեկը` + 41: Քամին թույլ կլինի ՝ վայրկյանում 8-13 մետր:

Համեմատաբար զով կլինի հուլիսի 22-ին. գիշերը 21 աստիճան, ցերեկը` 37: Նույն օրը կանխատեսվում են կարճատև տեղումներ արևելյան մասի որոշ շրջաններում և քամու ուժգնության փոքր աճ ` վայրկյանում մինչև 10-15 մետր:

Արեւմտյան Վրաստանում այսօր և վաղը կդիտվի առանց տեղումների եղանակ, 40 աստիճան տաքություն:

Թբիլիսիում օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա մինչև 39 աստիճան, վաղը սպասվում է   24-40 աստիճան:aliq.ge