Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է. Ամիրան Գամղրելիձե.

Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է. Ամիրան Գամղրելիձե.

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում վատթարացել են համաճարակաբանական իրավիճակը սահմանող բոլոր ցուցանիշները:

Նրա խոսքով, Վրաստանն արդեն նարնջագույն գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է:

«Մենք այժմ գտնվում ենք մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ մայիսի 17-ին, երբ երրորդ ալիքի գագաթնակետին էինք: Բացի այդ, այսօրվա համաճարակային իրավիճակը նման է այն ամենին, ինչ ունեինք հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, երբ նոյեմբերի վերջին գնում էինք դեպի գագաթնակետը: Սա շատ ուշագրավ է: Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք դեպի կարմիր գոտի: Մենք մինչ այժմ Ջոնս Հոփքինսի քարտեզի վրա էինք նարնջագույնով, այժմ մենք գտնվում ենք կարմիր գոտում, սա հիմնական ահազանգերից մեկն է և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge