Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի սպորտդահլիճի կառուցման համար գյուղական ծրագրով հատկացված է 12 000 լարի գումար:
Անցաց մեր նյութում մայիսի 20 -ին Եգոր Քոթոյանը նշել էր, որ սպորտդհալիճի նախագիծը կազմված է, մնում է ուղիղ պայմանագիր ստորագրվի շինարարների հետ եւ մոտ 15 օր հետո աշխատնքները կմեկնարկեն: Սակայն աշխատանքները դեռեւս չեն սկսվել:
NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե ինչն է աշխատանքների ձգձգման պատճառը:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Աշխատանքները իրականցվելու է շինարարի հետ ուղիղ պայմանագրի միջոցով: Պայմանագիրը ստորագրվելու է օգոստոս ամսին: Հետաձգման պատճառ է հանդիսանում նաեւ դաշտային աշխատանքները, քանի որ դահլիճի կառուցման գործում աշխատելու են գյուղի բնակիչները»: