Տզի խայթոցից Ջավախքում մի կին է մահացել

Տզի խայթոցից Ջավախքում մի կին է մահացել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 49-ամյա մի կին մահացել է Ղրիմ-Կոնգոյի հեմորագիկ տենդից, կլինիկան հաստատել է տեղեկությունը:

SKnews-ի փոխանցմամբ՝ Սամցխե-Ջավախեթիից մի կին ծանր վիճակում տեղափոխվել է կլինիկա երկու օր առաջ, և նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Սամցխե-Ջավախեթի շրջանը Ղրիմ-Կոնգոյի տենդի գլխավոր օջախներից մեկն է: Ամենից հաճախ այս շրջանից են ընդունվում կլինիկաներ՝ նույն հիվանդությամբ:

Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը (CCHF) վտանգավոր հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի և ներքին օրգանների տենդով, ուժեղ թունավորմամբ և արյունազեղումներով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1944 թվականին Ղրիմում: CCHF- ը տարածված հիվանդություն է, որն առաջանում է Bunyaviridae ընտանիքի տզերով վարակված Nairovirus – ով:

Ախտանշաններն առաջանում են հանկարծակի` տենդ, մալգիա (մկանային ցավ), գլխապտույտ, պարանոցի ցավ և կոշտություն, մեջքի ցավեր, գլխացավ, աչքերի բորբոքում և ֆոտոֆոբիա (լույսի նկատմամբ զգայունություն): Կարող է լինել սրտխառնոց, փսխում, լուծ, որովայնի և կոկորդի ցավեր, որին հաջորդում են տրամադրության հանկարծակի փոփոխություններ և խառնաշփոթություն:

Ընթերցեք նաև՝