Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը:
Ղարիբաշվիլիի խոսքով ՝ խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար:
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն է: Մենք պետք է ամեն ինչ անենք համավարակը արդյունավետորեն կառավարելու համար: Մեր երկիրն այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը: Ոչ լոկդաունը, ոչ էլ այդ սահմանափակումները չեն արդարացվի, ավելին ՝ դա վնասակար կլինի մեր երկրի տնտեսության համար: Դա կհանգեցնի լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար, կամ լարի վարոկով վերցնելու անհրաժեշտության, որն այնուհետև կդառնա մեր քաղաքացիների վճարելունը: Հետևաբար, եթե դա այլևս չկրկնվի, և մենք ստիպված չլինենք դա անել, մենք խնդրում ենք բոլորին պատվաստվել, ինչը անվտանգ է», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:1tv.ge