«Pfizer»-ով պատվաստումների գործընթացը մեկնարկել է

«Pfizer»-ով պատվաստումների գործընթացը մեկնարկել է

«Pfizer» պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստումների գործընթացը մեկնարկել է հուլիսի 26-ից:

Քաղաքացիները «Pfizer» կկարողանան պատվաստվել 37 բժշկական հաստատություններում: Բացի այդ, «Pfizer» -ը հասանելի կլինի 16-ից բարձր տարիքի անձանց համար:

«Pfizer»-ով պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափը տրվում է 21-28 օր ընդմիջումով:

Պատվաստումների համար կարող եք այցելություն ամրագրել` booking.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում:

«Covid-19»-ի պատվաստումների գրանցման վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նաև 15 22 հեռախոսահամարով:

Նախնական ամրագրման վերջնական հաստատումը քաղաքացիները ստանում են կարճ տեքստային հաղորդագրությամբ 24 ժամվա ընթացքում:

ԱՄՆ-ի կառավարության և անմիջականորեն նախագահ Ջո Բայդենի որոշմամբ` երկու օր առաջ Վրաստան է մատակարարվել երկրին նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի 500 000 դեղաչափ:

Radio NOR · «Pfizer»-ով պատվաստումների գործընթացը մեկնարկել է