«Քովիդ-19»-ի դեպքերի թիվը խստորեն աճել է մեր երկրում և հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ հղի կանայք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում յուրաքանչյուր վարակի դեպքում, հատկապես, երբ կա կորոնավիրուս, քանի որ վարակման ժամանակ հիվանդությունը կարող է ավելի ծանր զարգանալ մոր համար, ինչպես նաև որոշ խնդիրներ առաջացնել երեխային՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտարարել է բժիշկ Դավիթ Դավարաշվիլին:
Ըստ բժշկի՝ հղի կանանց պաշտպանելու ամենամեծ միջոցներից մեկը պատվաստվելն է:
«Բարեբախտաբար, մեր երկրում կա դրա հնարավորությունը, ներկրվել է «Ֆայզեր»-ը, որը թույլատրվում է հղիներին: Մենք՝ մեր բոլոր պացիենտներին, բոլոր հղիներին խորհուրդ ենք տալիս պատվաստվել: Դրանով հղի կինը ոչ միայն պաշտպանում է իրեն, այլև պաշտպանում է երեխային, իսկ հետագայում, երբ նա ծննդաբերում է և կսկի կերակրել կրծքով, այդ ժամանակ անգամ փոքրիկը պաշտպանված է: Ինչու՞: Քանի որ պատվաստանյութի միջոցով տեղի է ունենում հակամարմինների վերամշակում, և ապացուցված է, որ այն արյունով պտղին է անցնում պորտով և հետագայում, կրծքով կերակրման ժամանակ արդեն այդ հակամարմինները հասնում են նորածնին: Դրանով մենք խրախուսում ենք մեր փոքրիկների պասիվ պատվաստումները, քանի որ փոքրիկների համար պատվաստումը դեռ նպատակահարմար չէ:
Երբ ներկրվեց «Ֆայզեր» պատվաստանյութը, մենք խորհուրդ տվեցինք մեզ մոտ գրանցված բոլոր հղի կանանց և նրանց, ովքեր մեզ հարցնում էին պատվաստման մասին: Սա պարտադիր է: Վերջին վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում արդեն պատվաստվել են տասնյակ հազարավոր հղի կանայք: Շատերը ծննդաբերել են, շատերը դեռ հղի են, և ոչ մի բարդություն: Պատվաստված հղի կանայք արդեն պաշտպանված են այս հիվանդությունից: Իհարկե, ինչ -որ մեկը կարող է վարակվել, սակայն ընթացքն շատ ավելի թեթև է», – հայտարարել է Դավարաշվիլին: