Նոր առաջարկ «Liberty» բանկի ավագ սերնդի հաճախորդներին

Նոր առաջարկ «Liberty» բանկի ավագ սերնդի հաճախորդներին

Հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը, «Liberty» բանկն իր հաճախորդներին առաջարկում է նոր ծառայություն՝ որպես սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս, հաճախորդների ցանկության դեպքում բանկի աշխատակիցները կօգնեն նրանց գրանցվել Covid-19 պատվաստանյութի համար:

Տեղեկությունը տարածում է «Liberty» բանկի մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, նոր ծառայությունը ներդրվում է հատկապես ավագ սերնդի հաճախորդների խնամքի շրջանակներում, որպեսզի պատվաստումը նրանց համար էլ ավելի հասանելի լինի ամբողջ Վրաստանում:

Բացի բանկի մասնաճյուղերից, պատվաստանյութի համար կարող են գրանցվել նաև գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ, որոնց սպասարկում է «Liberty Express» բջջային բանկը:

«Մեզ համար ավագ սերունդն առանձնահատուկ է: Վերջին մեկուկես տարվա ընթացքում, համաճարակի պայմաններում, մենք ամեն ինչ անում ենք նրանց համար անվտանգ և հարմարավետ միջավայր ստեղծելու համար: Այսօրվանից «Liberty»-ի աշխատակիցները կօգնեն նրանց, ովքեր ցանկանում են պատվաստվել և կհեշտացնեն գրանցումը,մենք մեր երկրի կողքին կլինենք համաճարակի դեմ պայքարում», – ասաց Liberty- ի գործադիր տնօրեն Վասիլ Խոդելին:

Ինչպես պարզաբանում են, նոր ծառայության հետ մեկտեղ, «Liberty» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում, սոցիալական քարտով վճարելիս գործում են հատուկ արտոնություններ. Liberty Social Card-ով վճարելիս հաճախորդները կարող են ստանալ մինչև 50% զեղչ լաբորատոր հետազոտությունների, ուլտրաձայնային, ռենտգենյան, համակարգչային տոմոգրաֆիայի, ատամնաբուժական ծառայությունների համար և ստանալ անվճար խորհրդատվություն Evex կլինիկաներում: «Pharmadepo»-ի ավելի քան 180 դեղատներում ավագ սերնդի հաճախորդներն օգտվում են մինչև 20% զեղչից ավելի քան 2200 անուն դեղամիջոցների վրա, ներառյալ ցանցում ամենօրյա տարբեր ակցիաները:1tv.ge