Թբիլիսիում հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակված բժշկուհին ծննդաբերելուց ամիսներ անց մահացել է

Թբիլիսիում հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակված բժշկուհին ծննդաբերելուց ամիսներ անց մահացել է

Թբիլիսիում կորոնավիրուսից մահացել է ճառագայթաբան Նինո Նացվլիշվիլին, որի մոտ վիրուսը հաստատվել էր հղիության 8 -րդ ամսում: Այս մասին հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը:

Երեք ամիս առաջ կինը ծննդաբերել էր՝  կեսարյան հատմամբ: Դրանից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է: Կինը բուժումը շարունակել էր երկու կլինիկաներում:

«Մեզ մոտ տեղափոխվելու ժամանակ նրա վիճակն արդեն ծանր էր: Նրան արհեստական ​​շնչառության սարք են միացրել, սակայն փրկել հնարավոր չի եղել», – նշել են Բոկերիայի կլինիկայում:

Բժիշկներին հաջողվել է փրկել նորածնի կյանքը, բժիշկները նրա վիճակը կայուն են համարում:

Նշենք, որ օգոստոսի 18 -ին Վրաստանում մահացել էր 7 ամսական հղի: