Լոքդաուն չի լինի, բայց կլինեն սահմանափակումներ. Իմնաձե

Լոքդաուն չի լինի, բայց կլինեն սահմանափակումներ. Իմնաձե

Վրաստանում լոքդաուն չի նախատեսվում, այնուամենայնիվ, քննարկվում է լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու հարցը, որոնք բացասաբար չեն անդրադառնա երկրի տնտեսության վրա, ասում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

«Համակարգող խորհուրդը չի դիտարկում արգելափակման հարցը: Բայց դիտարկվում է, որ կավելացվեն սահմանափակումներ, որոնք վնասակար ազդեցություն չեն ունենա երկրի տնտեսության վրա», – ասել է բժիշկը:

Համաճարակաբանները խոսում են Թբիլիսիում և Աջարիայում իրավիճակի համեմատաբար կայունացման մասին, բայց նրանք ակնկալում են, որ մարզերում կորոնավիրուսի ալիքը կաճի: