Սահմանափակումները մեղմացնելու հիմքեր չկան. Թամար Գաբունիա

Սահմանափակումները մեղմացնելու հիմքեր չկան. Թամար Գաբունիա

Իրավիճակը բավականին բարդ է, և հիմքեր չկան մեղմելու համար կորոնավիրուսային սահմանափակումները, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Պաշտոնյան հիշեցրել է, որ այն կլինիկաները, որոնք բուժում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին, գերբնակեցված են:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում և Զուգդիդիում օգոստոսի 14 -ից դադարեցված հասարակական տրանսպորտի աշխատանքը կվերսկսվի ժամանակին՝ սեպտեմբերի 4 -ին:

«Որևէ պատճառ չկա սահմանափակումները թուլացնելու: Այսօր իրավիճակը բավականին բարդ է, կլինիկաները գերբնակեցված են: Բոլոր այն կանոնակարգերը, որոնք ուժի մեջ են, պետք է կատարվեն առավելագույն խստությամբ: Խորհուրդը հարցը կքննարկի հասարակական տրանսպորտի հետ կապված, սակայն ներկայիս սահմանափակումները կշարունակվեն այնպես, ինչպես կան և ինչպես հայտարարվել է», – ասել է Գաբունիան:

Վրաստանը ապրում է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը, որն ամենադաժանն է դարձել: Երկիրն օգոստոսի ընթացքում գրանցել է վարակի և մահացության ռեկորդային թվով ցուցումներ: