Ինչպիսի՞ կողմնակի էֆեկտներ կարող է ունենալ պատվաստանյութը

Ինչպիսի՞ կողմնակի էֆեկտներ կարող է ունենալ պատվաստանյութը

Կողմնակի էֆեկտները մարմնի պատասխանն են պատվաստանյութերին և նշան են, որ ձեր մարմինը իմունային պաշտպանություն է կառուցում:
COVID-19 պատվաստանյութերի ամենատարածված կողմնակի էֆեկտներն են.

• Թևի պատվաստված հատվածում որոշակի ցավ և այտույց։
• Սարսուռ կամ տենդանման զգացողություն:
• Հոգնածություն:
• Գլխացավ։
• Սրտխառնոց:
• Հոդացավ կամ մկանային ցավ:

Այս կողմնակի էֆեկտները սովորաբար վերանում են մի քանի օրվա ընթացքում:

Պատվաստվելուց հետո՝ դիտարկման համար, Դուք ստիպված կլինեք պատվաստման կենտրոնում մնալ 20-30 րոպե: Սա նախատեսված է պատվաստանյութին ձեր արձագանքը վերահսկելու համար և համոզվելու, որ լուրջ կողմնակի էֆեկտներ ունենալու դեպքում օգնությունը չի ուշանա:
Լուրջ կողմնակի էֆեկտներ հազվադեպ են լինում: Եթե դա պատահի, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա պատվաստվելուց հետո՝ 30 րոպեի ընթացքում: Այս ժամանակահատվածում պատվաստման կենտրոնում սպասելը թույլ կտա, որ ծանր կողմնակի էֆեկտներ ունենալու դեպքում բուժաշխատողներն անհապաղ միջոցներ ձեռնարկեն:tv9news.ge