Այսօրվանից մեկնարկում է պատվաստված անձանց վիճակախաղը

Այսօրվանից մեկնարկում է պատվաստված անձանց  վիճակախաղը

Այսօրվանից ՝ սեպտեմբերի 13 -ից, մեկնարկում է պատվաստված անձանց խրախուսելու վիճակախաղը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2.800.000 լարի: Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքերով ՝ վիճակախաղը խաղարկվելու է ամեն օր ՝ մինչև տարեվերջ: Բացի այդ, լինելու է շաբաթական խաղարկություն:

Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր գոնե մեկ անգամ պատվաստվել են, մասնակցելու են վիճակախաղին: Խաղարկությունը կլինի ամենօրյա, շաբաթական և ամփոփ: Ամենօրյա խաղարկությանը լինելու է 100 և 500 լարի մրցանակ: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, ապա խաղարկվելու է 1 000 -ից 10 000 լարի գումար: Եզրափակիչ խաղարկությունը կանցկացվի դեկտեմբերի 31 -ին, 100 հազար լարի մրցանակային ֆոնդով:

Վիճակախաղի հաղթողների հետ կկապվեն հեռախոսով, բացի այդ, շահումների մասին քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ www.stopcov.lotto.ge կայքից: Վիճակախաղի գումարը կհատկացվի բյուջեից: