Բորբոսը կամ սնկերը մեր մոլորակի ամենահին միկրոօրգանիզմներից են: Մարդիկ վաղուց սովորել են միկրոօրգանիզմներից օգուտ քաղել: Դրանք օգտագործվում են սոյայի սոուս և պանրի որոշ տեսակներ պատրաստելու համար: Բորբոսի հրաշագործ հատկությունների շնորհիվ ստեղծվել է հանրահայտ պենիցիլին հակաբիոտիկը, որը փրկել է հազարավոր կյանքեր:shantnews.am
Այնուամենայնիվ, ոչ բոլոր բորբոսներն են օգտակար: Սնկերի շատ տեսակներ կարող են առաջացնել մաշկի և համակարգային տարբեր հիվանդություններ, ներառյալ ալերգիկ: Սննդի վրա բորբոսը կարող է առաջացնել սննդային ծանր թունավորում: Սնկերն իրենց կենսագործունեության ընթացքում արտազատում են թունավոր նյութեր, որոնցից շատերն ունեն կայուն քիմիական կառուցվածք և չեն քայքայվում սննդի ջերմամշակմամբ: Բորբոսի որոշ տոքսիններ քաղցկեղածին հատկություն ունեն:
Հետևաբար, դուք պետք է մեկ անգամ էլ մտածեք բորբոսնած մթերքը պահելիս: Չնայած սնկերի մեծամասնությունը նախընտրում է ջերմությունը, շատերը կարող են աճել սառը ջերմաստիճանում: Բորբոսը ավելի դիմացկուն է աղի և շաքարի նկատմամբ, քան մյուս միկրոօրգանիզմները, և կարող է աճել սառնարանում մուրաբաների, երշիկեղենի և այլ մթերքների վրա:
Ուտել, թե չուտել
Բորբոսնած հացն անհրաժեշտ է անհապաղ վերացնել: Հացի մակերեսին աճած բորբոսի չափը նշանակություն չունի: Մանրադիտակային չափի պատճառով բորբոսը տարածում է իր սպորները ամբողջ հացի վրա, կանաչ կղզիները միայն գերաճած տեսանելի հատվածներն են:
Բորբոսն ավելի հաճախ հանդիպում է հացաբուլկեղենի, ինչպես նաև բանջարեղենի, մրգերի, հառիկների և ընկույզների վրա: Ընդ որում, մեծ նշանակություն ունի ոչ միայն արտադրությունը, այլև սննդամթերքի փոխադրումն ու պահպանումը: Ապրանքներ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրանց արտաքին տեսքին: Ցանկացած սննդային արտադրանք, որը վարակվել է բորբոսով, չի կարող օգտագործվել որպես սննդի մեջ: Այն չպետք է լինի շրջանառության մեջ, խանութների դարակներում:
Ինչ անել, եթե բորբոս է հայտնաբերվել
Մսի, նրբերշիկի, մածունի, թթվասերի, փափուկ պանիրների, փափուկ մրգերի և բանջարեղենի վրա բորբոս տեսնելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ վերացնել այդ մթերքները: Նույնը վերաբերում է հացաբուլկեղենին, ընկույզին ու ժելեին: Խիտ և չոր կառուցվածք ունեցող որոշ ապրանքներ (օրինակ ՝ պանիր) կարելի է օգտագործել, եթե հնարավոր է դանակով հեռացնել բորբոսը: Կտրեք առնվազն 2,5 սմ վարակված տարածքի շուրջը: Մի դիպչեք բորբոսին դանակով և պանիրը փաթեթավորեք նոր սննդային թաղանթի մեջ։
Կոշտ բանջարեղենը, ինչպիսիք են գազարը և կաղամբը, պետք է մանրակրկիտ մաքրվեն՝ կտրելով վարակված հատվածները: Ինչ վերաբերում է մուրաբային, կարծիքները տարբեր են: Փաստն այն է, որ անհնար է երաշխավորել ավելի խորը շերտերը վարակից պաշտպանված լինելը:
Այս ամենը չի վերաբերում այն մթերքներին, որոնց վրա բորբոսի առկայությունը տեխնոլոգիական գործընթացի մի մասն է: Բայց այս դեպքում այն նշված է արտադրանքի պիտակի վրա («Պանիր բորբոսով» և բորբոս բաղադրության մեջ): Շատ հեշտ է տարբերակել «ազնվական» բորբոսը թունավորից՝ գույնով և կառուցվածքով:
Ինչպես կանխել բորբոսի աճը
• Մի պահեք փչացող սնունդը բաց վիճակով պահարանի կամ սառնարանի մեջ:
• Հացը պահեք առանձին:
• Փակեք տարաները կափարիչներով և փաթեթավորեք սնունդը պլաստիկ տոպրակների կամ սննդային թաղանթի մեջ:
• Պարբերաբար փոխեք խոհանոցի սպունգներն ու լաթերը:
• Առնվազն ամիսը մեկ լվացեք սառնարանը և խոհանոցի պահարանները սոդայի մեղմ լուծույթով (2-3 թեյի գդալ սոդա մեկ լիտր ջրի համար):
• Ճիշտ ստերիլիզացրեք տնային պահածոների բանկաները: