Բաթումիումիի փլատակներից դուրս է բերվել նաեւ երեխայի աճյուն

Բաթումիումիի փլատակներից դուրս է բերվել նաեւ երեխայի աճյուն

Բաթումիում փրկարարները րոպեներ առաջ շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ մարդու մարմին:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները մնում են տեղում և շարունակում աշխատանքը:

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Բաթումիում շարունակական ռեժիմում:

Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 8 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:

Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:

Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:

Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված:1tv.ge