Ախալքալաքում տեղադրված «խելացի» տեսախցիկները արձանագրում են վարորդների խախտումները, սակայն առանց տեխզննման մեքենաներին դրանք չեն տուգանի:
Ախալքալաքում տեղադրված է 18 տեսաձայնագրիչ տեսախցիկներ (որոնք նույնականացնում են համարանիշները) հետեւյալ փողոցներում.
Գուսան Հավասու և Ազատության (Թավիսուփլեբա) փողոցների խաչմերուկում,
Նախկին զինվորական թիվ 1 ավանի և քաղաքից դուրս գալու ճանապարհին` Նինոծմինդայի ուղղությամբ,
Ազատության փողոցում,
Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում,
Ախալքալաքի մուտքի մոտ,
Ազատության և Ջավախիշվիլիի փողոցների խաչմերուկում,
Նալբանդյան փողոցում,
Ռուսթավելի-Ազատություն փողոցների խաչմերուկում,
Ճավճավաձե-Ազատություն փողոցների խաչմերուկում:
Հունվար ամսից տեսախցիկները կտուգանեն նաև առանց տեխզննման մեքենաներին, իսկ թե կոնկրետ ի՞նչ խախտումների համար են տուգանվում վարորդները Jnews-ը ճշտում է և ավելի ուշ կտարածի տեղեկություն: jnews.ge