Ինչու՞ է օմիկրոնով վարակվածներին խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից

Ինչու՞ է օմիկրոնով վարակվածներին խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից

Օմիկրոնով վարակվածներին խորհուրդ է տրվում հրաժարվել սուրճ խմելու սովորությունից։ Այս խորհուրդը տվել է նյարդաբան Իգոր Մացոկինը ։

Մասնագետը նշել է, որ հետկորոնավիրուսային ընթացքում խթանիչների ազդեցությունն օրգանիզմի վրա պետք է նվազագույնի հասցնել, որոնց թվում է նաեւ կոֆեինը։ Բանն այն է, որ կոֆեինը սպառում է ադենոզին տրիֆոսֆատը (ԱՏՖ), որը կարեւոր դեր ունի նյութափոխանակության եւ էներգիայի գործում: Դրա առկայությունն օրգանիզմում տարած COVID-19-ից հետո «արդեն նվազագույն է»։

Կոֆեինը նաեւ ջրազրկման եւ, հետեւաբար, արյան մակարդման ավելացման, ինչպես նաեւ արյան մեջ մի շարք կարեւոր միկրոէլեմենտների մակարդակի նվազման է հանգեցնում։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը փոխարինել ոչ թունդ սպիտակ կամ կանաչ թեյով։news.am