Վալեի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված Լևան Դեմետրաձեն մահացել է. Երկու վիրահատությունից հետո նա ծանր վիճակում գտնվում էր Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Հիվանդը ունեցել է գլխի տրավմա և բազմաթիվ կոտրվածքներ։
Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 16-ին.«Պիկապը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Լևան Դեմետրաձեն 43 տարեկան էր։ 2020 թվականից աշխատում է որպես Ադիգենի քաղաքապետարանի վերահսկողական ծառայության պետ։
ՃՏՊ Սամցխե-Ջավախքում՝ տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է