Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի և երաժշտական դպրոցի սաների ելույթը Թբիլիսիում (ֆոտո, վիդեո)

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի և երաժշտական դպրոցի սաների ելույթը Թբիլիսիում (ֆոտո, վիդեո)

Հունիսի 26 -ին, Թբիլիսիում անցկացվող «Հույսի փայլող աստղեր» միջազգային հեռուստատեսային բարեգործական փառատոնում իրենց մասնակցությունը ունեցան՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի Կիլիկիա պարային համույթը Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, Զեփյուռ Ղարսլյանի պարային համույթը, Նինոծմինդայի երաժշտական դպրոցի դհոլի սաները՝ Սարիբեկ Ղարսլյանի գլխավորությամբ եւ Թամազ Մելիքիձեի պարի սաները:

Պարուսույց Լուսինե Մզիկյանի խոսքով. «Փառատոնը նվիրված էր հայ վրցական բարեկամությանը, որտեղ մասնակցեց Մեծ Գոնդուրայի պարային համույթը: Մենք ելույթ ունեցանք միասնություն եւ աշխարհի հայեր պարային համարներով: Մեր համույթին պարգեւատրեցին գավաթով եւ պատվոգրով: Նշեմ, որ փառատոնին մասնակցում էին տարբեր շրջանների հայկական եւ վրացական համույթներ»:

«Մեր երեխաները գեղեցիկ ելույթ ունեցան եւ արժանացան հանդիսատեսի ոտնկայս ծափահարություններին»,- եզրափակեց դհոլի վարպետ Սարիբեկ Ղարսլյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի և երաժշտական դպրոցի սաների ելույթը Թբիլիսիում