Մառնեուլիում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը

Մառնեուլիում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը

Քվեմո Քարթլիի Մառնեուլի քաղաքի Մայիսի 28-ի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է MarneuliFM-ը:

Տեղեկության համաձայն, իրար են բախվել Մառնեուլիի «Ավտոպարկ»-ին պատկանող հասարակական ավտոբուսը և «Ֆորդ» մակնիշի բեռնատարը: Ըստ ականատեսների՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել «Ֆորդ» մակնիշի բեռնատարի վարորդի սխալ տեղաշարժի պատճառով։

Վթարի հետևանքով վնասվել է հասարակական տրանսպորտը. ջարդվել է ավտոբուսի կողային հայելին:

Տեղում գործել է պարեկային ոստիկանությունը։ aliq.ge