Որտեղից եւ ինչպես են Նինոծմինդայի բնակիչները ստացել տեղեկություն Covid -ի եւ պատվաստման հետ կապված

Որտեղից եւ ինչպես են Նինոծմինդայի բնակիչները ստացել տեղեկություն Covid -ի եւ պատվաստման հետ կապված

Ինչպես ամբողջ Վրաստանում այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետում Covid -ի եւ հետքովիդյան ժամանակահատվածում ճշգրիտ տեղեկությունը շատ մեծ դեր է խաղացել բնակիչների համար:

Որտեղից եւ ինչպես են ստացել տեղեկություն Covid -ի եւ պատվաստման մասին՝ զրուցեցինք Նինոծմինդայի շրջանի բնակիչ Գայանե Մարիկյանի հետ:

«Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում որտեղ մարդիկ առաջին հերթին տեղեկություն ստանում են համացանցի միջոցով: Covid -ի ժամանակ շատ-շատ էր հեղեղված նորություններ։ Ժողովուրդը թողած առօրյա հոգսերը միայն մտածում էին հիվանդության ուղղությամբ: Տեղեկություն ստացել ենք ռադիոյի, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաեւ բաժանվել է բնակիչներին բուկլետներ, պաստառներ են փակցվել եւ այլն: Սկզբնական շրջանում շատ վախ կար պատվաստման հետ կապված սակայն հիմա դա արդեն դարձել է սովորական երեւույթ, ինչպես օրինակ պատվաստումը գրիպի դիմաց»:

Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում խոսեց տեղեկատվության փոխանցման եւ դրա տարածման մասին:

«Covid -ի հետ կապված մենք բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ թերթի օգնությամբ հաղորդել ենք ժողովրդին: Ստացել ենք տարբեր և բազմաքանակ պաստառներ, բուկլետներ՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն լեզուներով, որոնք տարածել ենք ամբողջ շրջանով մեկ: Տրամադրվել է ժողովրդին, բուժկետերին, դպրոցներին, մանկապարտեզներին եւ այլն: Վերջերս նույնպես ստացել ենք պաստառներ, որոնք նույնպես պետք է բաժանվեն: Ասեմ որ դա շատ օգուտ է տվել որպեսզի մարդիկ ծանոթանան թե պատվաստումը ինչքանով է կարեւոր ու օգտակար»:

Covid -ի եւ պատվաստման տեղեկության պակասի եւ տարածման մասին զրուցեցինք նաեւ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլիի հետ:

«Սամցխե Ջավախեթիում ըստ ինձ տեղեկության պակաս չի զգացվել քանի որ տարբեր լեզուներով տարածվել է տեղեկատվություն՝ ինչպես մեդիա դաշտի օգնությամբ այնպես էլ պաստառների եւ բուկլետների միջոցով, ուղղակի մարդկանց մոտ կար վախ, քանի որ Covid -ը դեռ նոր էր»,- նշեց Զախաշվիլի:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Որտեղից եւ ինչպես են Նինոծմինդայի բնակիչները ստացել տեղեկություն Covid -ի եւ պատվաստման հետ կապված

Կարդացեք նաեւ՝