Այսօր՝ հոկտեմբերի 24 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում տեղի ունեցավ մեծ ֆուտբոլի մրցաշար:
Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 7 թիմեր եւ 1 թիմ Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ Էխթիլա, Կաթնատու, Գանձա, Հեշտիա, Ղաուրմա, Փոքր Գոնդուրա եւ երկու թիմ Թորիա գյուղից:
Թորիայի թիմի դարպասապահ Սերգեյ Սարուխանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Կիսաեզրափակիչ են դուրս եկել, Հեշտիան, Գանձան եւ Թորիայի 2 թիմերը: Խաղերը ընթացան շատ հետաքրքիր եւ թեժ: Ասեմ, որ ֆինանսավորման հետ կապված մեզ օգնել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, իսկ առաջնությունը կազմակերպել են Թորիայի երիտասարդները: Վաղը արդեն տեղի կունենան եզրափակիչ հանդիպումները»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.