Պատվաստվելը բացի օգուտից ոչ մի վնաս չի տալիս. Գորելովկայի բնակիչ

Պատվաստվելը բացի օգուտից ոչ մի վնաս չի տալիս. Գորելովկայի բնակիչ

Ինչպես ամբողջ Վրաստանում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում նույնպես COVID 19 -ի ժամանակ բնակիչների շրջանում վախ եւ անորոշություն կար պատվաստանյութերի եւ պատվաստվելու հետ կապված:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչների խոսքով, պատվաստանյութի ի հայտ գալուց հետո սկզբնական հատվածում պատվաստվել են դպրոցի ուսուցիչները եւ աշխատող անձինք, քանի որ մնացածի մոտ մտավախություն կար:

Գորելովկայի բնակիչ Լեյլի Մարկոսյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Covid -ը համաշխարհային թշվառություն էր էկոնոմիկայի եւ մարդկության առողջության համար: Շատ մեծ կորուստներ ունեցանք նամանավանդ մեծահասակների եւ հիվանդների շրջանում: Հիվանդանալուց հետո 8 ամիս շարունակ հոտառությունս չէր վերականգնվում, սակայն պատվաստվելուց հետո ամեն ինչ կարգավորվեց, ինչի համար մնացածին էլ խորհուրդ եմ տալիս պատվաստվել: Գորելովկայում էլ մեծ մասը վարկածներին էին հետեւում, վախենում էին, բայց այնուամենայնիվ մեծ մասը պատվաստվեց, ոմանք աշխատանքից չզրկվելու պատճառով, ոմանք էլ առողջության մասին մտածելով»:

«Ես պատվաստվել եմ ՛՛Ֆայզեր՛՛ պատվաստանյությով եւ շատ գոհ եմ, քանի որ օգուտից բացի վնաս դեռեւս չեմ տեսել»,- նշեց Մարկոսյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Պատվաստվելը բացի օգուտից ոչ մի վնաս չի տալիս. Գորելովկայի բնակիչ