Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ 2023 թվականից պետական հատվածում աշխատավարձերը կբարձրանան 10%-ով (բացառությամբ զինվորների և ոստիկանների, որտեղ աշխատավարձերը կբարձրանան 20%-ով)։
Ինչպես նշեց նա, բյուջեի հետ մեկտեղ ներկայացված է աշխատանքի վարձատրությունը կարգավորող օրենսդրության փոփոխություն, ըստ որի՝ հաջորդ տարիներին պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը կապված կլինի մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացման հետ։Բացի այդ, օրենքը սահմանում է, որ պետական հատվածում միջին աշխատավարձը չպետք է գերազանցի մասնավոր հատվածի միջին աշխատավարձի 90 տոկոսը։
«Մինչև 2017 թվականը պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է մասնավոր հատվածի միջին աշխատավարձի 90 տոկոսի սահմաններում։ 2017 թվականից աշխատավարձերի աճը զգալիորեն սահմանափակվել է, և արդյունքում, 2021 թվականի փաստացի թվերով, պետական հատվածում միջին աշխատավարձը կլինի մասնավոր հատվածի միջին աշխատավարձի 80 տոկոսից պակաս։Թեև մենք ենթադրում էինք բազային աշխատավարձի 10% աճ 2022 թվականին, մասնավոր հատվածի աշխատավարձերի աճը շատ ավելի բարձր էր, իսկ երկրորդ եռամսյակում պետական և մասնավոր հատվածների հարաբերակցությունն էլ ավելի բարձրացավ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը նվազել է՝ հասնելով մասնավոր հատվածի 75 տոկոսի: Վերոնշյալից պարզ է դառնում, որ աշխատավարձային քաղաքականությունը օրենսդրական կարգավորման կարիք ունի, այլապես անհնար կլինի որակյալ կադրեր պահպանել պետական հատվածում, ինչը, ի վերջո պարտավորությունների կատարման վրա բացասաբար կանդրադառնա և կձևավորվի անարդյունավետ պետական հատված»,- ասաց ֆինանսների նախարարը։sknews.ge