
Մարտի 24 -ին, Թբիլիսիում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի նորեկների առաջնությունը:
Նինոծմինդայի թվով 18 կարատեիստներ, (տղաներ եւ աղջիկներ) մարզիչներ՝ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին կարատեի մրցաշարին:
Սամվել Դարբինյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր խումբը ներկայացավ թվով 10 մասնակիցներով: Մենք ձեռք բերեցինք 10 մեդալ՝ որտեղ ունեցանք թվով 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալակիրներ։ Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ մեզ ամբողջովին աջակցել է Նինոծմինդայի սպորտդպրոցը: Նշեմ, որ ապրիլի 7 -ին պետք է մասնակցենք Հայաստանի «Կյոկուշին» կարատեյի բաց առաջնությանը»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝