
Հուլիսի 22-ին NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի ավտոճանապարհային վարչություն՝ Նինոծմինդա–Օրլովկա և Ախալքալաք–Կարծախ ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում տվյալ ճանապարհի բարեկարգման ուղղությամբ։ Վարչությանը ուղղված NOR-ի հարցերը հետևյալն էին․
Սովորաբար, հանրային տեղեկատվության տրամադրման վերաբերյալ պաշտոնական հարցմանը պատասխան պետք է տրամադրվի անմիջապես, իսկ որոշ դեպքերում՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն մինչ օրս՝ սեպտեմբերի 3-ը, NOR ռադիոկայանը Վրաստանի ճանապարհային վարչությունից որևէ պատասխան չի ստացել տվյալ խնդրի վերաբերյալ։
Այսօր կրկին գրավոր դիմել ենք վարչությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում մեր հարցման պատասխանը։ Ստացված պատասխանը կներկայացնենք մեր հետագա նյութերում։
Այս պահին բնակիչների միակ հույսը մնում է ձմռան գալը՝ «գուցե ձյունն ինքը հարթեցնի ճանապարհը»։
Վերոնշյալ ճանապարհները երկար ժամանակ գտնվում են անմխիթար վիճակում և շարունակաբար քանդվում են, ինչը զգալիորեն խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը և խնդիրներ ստեղծում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։ Ճանապարհների վատ վիճակի պատճառով բազմաթիվ մեքենաներ վնասվել են։
Բացի այդ, քանդված ճանապարհներից բարձրացող փոշին տարածվում է հարակից գյուղերում՝ ոչ միայն անհարմարություն պատճառելով բնակիչներին, այլև բացասաբար անդրադառնալով նրանց առողջության վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Վաչիանի բնակիչները, դժգոհելով ճանապարհի անմխիթար վիճակից, փակել էին Ախալքալաք–Կարծախ ճանապարհը և պատասխան էին պահանջել դրա վերանորոգման վերաբերյալ։
Մանրամասները տեսանյութում՝
Նինոծմինդայից Օրլովկա ճանապարհահատվածը դառնում է անանցանելի
Ախալքալաք-Կարծախ ճանապարհը մնում է դժվարանցանելի


