Տարեցտարի մունիցիպալիտետում ծնելիության մակարդակը նվազում է

Տարեցտարի մունիցիպալիտետում ծնելիության մակարդակը նվազում է

2019 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 293 երեխա, որոնցից 150 երեխա ծնվել է տեղի հիվանդանոցում. 89 տղա, 61 աղջիկ: 2019 թվականին  հունվար ամսից մինչեւ դեկտեմբեր, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 293 երեխա, որը զիչում է 2018 թվականին: Վերջին տարիներին մեծ առավելությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում տղաներ ավելի շատ են ծնվում. 128 աղջիկ 165 տղա:

Ծննդատանը գրանցված են ավելի շատ կանայք, բայց տեղական հիվանդանոցում նրանք ավելի քիչ են ծննդաբերում: Դա պայմանավորված է նրանով, որ տեղում չեն կարող ընդունել բարդ ծննդաբերություններ, նրանց ուղարկում են ծննդաբերելու Ախալքալաքի, Ախալցիխեյի կամ Թբիլիսիի հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերին Նինոծմինդայի ծննդատունը ստացել է նոր սարքավորումներ: Նինոծմինդայի ծննդատունը ստացել է առաջին կարգի որակավորում: Նինոծմինդայի ծննդատան վիճակը լավ է, կադրային խնդիրներ նույնպես չկան:

2020 թվականի հունվարի 1-ից մինչև 14-ը ծնվել է 2 երեխա, 2019-ին ՝ 6 երեխա, 2018 թվականի հունվարին ծնվել է 17 երեխա: