Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում բուժվում է կորոնավարակակիր 86 երեխա

Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում բուժվում է կորոնավարակակիր 86 երեխա

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Ցիցիշվիլիի անվան կլինիկական տնօրեն Մաիա Չխաիձեն:

Նրա խոսքով, 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին:

«Երեք հիվանդ առանձնապես ծանր է: Մեկը 27 օրական նորածին է, մեկը՝ 19 օրական: Երկուսն էլ միացված են արհեստական շնչառության սարքին, և վիճակը ծայրահեղ ծանր է: Երկուսն էլ ունեն ուղեկցող ախտանշաններ: Կլինիկա տեղափոխված 67 ծնողներից մեկը պատվաստվել է երկու անգամ, մեկը՝ մեկ: Նորածիններն այլ շփում չունեն, քան ընտանիքի անդամների հետ շփումը: Հետևաբար, երեխաներին հիվանդությունից պաշտպանելու համար, քանի որ նրանք չեն պատվաստվում, դրա միակ միջոցը երեք բան է. Պահպանել հեռավորություն, ճիշտ ձևով կրել շնչադիմակ և պատվաստվել», – ասել է Մաիա Չխաիձեն:1tv.ge