Վրաստանում գրանցվել է COVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքը

Վրաստանում գրանցվել է COVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքը

Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս մեկ երեխա է մահացել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն: 

Նրա խոսքով, 17 օրական երեխան ծանր վիճակում Բաթումից տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նորածնի մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին:

«Այս երեխան ութ օր բուժվում էր Բաթումում: Նա մեզ մոտ տեղափոխվեց ծայրահեղ ծանր վիճակում ՝ արհեստական ​​շնչառության սարքի միջոցով: Ուղեկցող հիվանդությունները ներառում էին սեպսիս, սրտի բնածին արատ , թոքերի հյուսվածքների ծանր ախտահարում և շնչառական անբավարարություն», – ասել է Չխաիձեն:

Վրաստանում սա կորոնավիրուսային վարակի հետևանքով  նորածինների մահվան երրորդ դեպքն է: Առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 16 -ին, իսկ չորս օր անց Աբխազիայից Թբիլիսի տեղախոխված  երեխա էրմահացել ։

Բոլոր հիվանդները գտնվում էին Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում:

Ներկայումս այնտեղ շարունակում են բուժումը ևս երկու հիվանդ, որոնց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: