Ծովի մակարդակից 1800 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող Նինոծմինդայում, համեմատած մյուս շրջանների հետ ձմեռը սկսվում է աշնան երկրորդ ամսից, որը տեւում մոտ 8 ամիս:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան մարդիկ ովքեր տունը ջեռուցում են գազի համակարգով, որոշները վառելափայտ են ձեռք բերում, իսկ գյուղական բնակավայրերում որպես վառելիք ծառայում է չորացած գոմաղբը (աթար):
Այսօր Նինոծմինդա քաղաքում բնակիչների հետ անցկացրեցինք հարցում հետեւյալ հարցերի շուրջ, պատրաստվել են ձմռանը ջեռուցման առումով թե ոչ, ինչքան գումար է հարկավոր ջեռուցումը ապահովվելու համար եւ սուբսիդավորման մասին:
Բնակիչներից մեկի խոսքով՝ ջեռուցման որ տարբերակն էլ լինի հարկավոր է կամ մեծ գումար կամ ծանր աշխատանք, ժողովրդի եկամուտն էլ շատ քիչ է: Տունը ջեռուցում են գազի օգնությամբ որի համար ամսական վճարում են 250 -300 լարի:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Գյուղացին գարունը բացվելուց սկսում է պատրաստվել թե ինչպես պետք է դուրս գա ձմռան տակից: Ովքեր որ գյուղում գազի ջեռուցման համար վճարելու հնարավորություն չունեն վառելափայտ են հայթայթում, կամ աթար: Վառելափայտի գինը ելնելով մեր տեղական արտադրության ապրանքի գներից շատ բարձր է »:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.