Ի՞նչ փուլում են գտնվում Նինոծմինդայի սպորտդպրոցի վերանորգման աշխատանքները

Ի՞նչ փուլում են գտնվում Նինոծմինդայի սպորտդպրոցի վերանորգման աշխատանքները

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը սեպտեմբերի 2 -ին հայտարարել էր մրցույթ Նինոծմինդայի սպորտդպրոցի վերանորոգման համար:

Հիշեցնենք, որ մարզադպրոցը գտնվում է վթարային վիճակում և հիմնանորոգման կարիք ունի:

Նշենք, որ սպորտդպրոցի նորոգման եւ վերականգման համար հատկացվել է 100 000 լարի գումար:

Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից դեռեւս մրցույթը ընթացքի մեջ է: Դիմորդներից «გოლდ 777» ՓԲԸ ընկերությունը առաջարկել է 89 000 լարիի դիմաց անցկացնել աշխատանքները, սակայն տեխնիկական փաստաթղթերի պատճառով քաղաքապետարանի կողմից մերժվել է: Այժմ իրականացվում է գործարք «ოვალი» ՓԲԸ ընկերության հետ, որն առաջարկում է վերոնշյալ աշխատանքները իրականացնել 89 400 լարիի դիմաց: tenders.ge

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկի մրցույթը կայանալուց հետո: