Ֆուտբոլի «Փարվանա» թիմի փոքրերի խումբը գրավեց 2 -րդ տեղը. Սամցխե-Ջավախեթիի գավաթ

Ֆուտբոլի «Փարվանա» թիմի փոքրերի խումբը գրավեց 2 -րդ տեղը. Սամցխե-Ջավախեթիի գավաթ

Դեկտեմբերի 5 -ին Նինոծմինդայի շրջանի Փարվանա թիմի 10-12 տարեկանների փոքրերի խումբը, մարզիչ Արշակ Պոդոսյանի հետ մեկնեցին Ախալցիխե՝ որտեղ մասնակցեցին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային գավաթի առաջնությանը:

Խաղը կազմակերպել էր տարածաշրջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ներկա էին նաեւ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, իրենց հետ բերելով տարբեր տեսակի սպորտային նվերներ փոքրիկների համար:

Փոքր Խանչալիի հանրային դպրոցի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ինչպես նաեւ Նինոծմինդայի մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ՝ Արշակ Պոդոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր տղաները շատ հիանալի խաղացին մենք գրանցեցինք երկու հաղթանակ եւ բարձրացանք եզրափակիչ: Եզրափակչում մրցեցինք Բորժոմիի թիմի հետ, որտեղ 2-1 հաշվով պարտվեցինք եւ գրավեցինք 2 -րդ հորիզոնականը: Տղաներս արժանացան մեդալներլի, գավաթների եւ պատվոգրերի: Ունեցանք նաեւ անհատական նվերներ, ամբողջ առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Սարգիս Լալայանը, ով իր տեխնիկայով զարմարեց բոլորին»:

Նշենք, որ Արշակ Պոդոսյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիչ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ֆուտբոլի «Փարվանա» թիմի փոքրերի խումբը գրավեց 2 -րդ տեղը. Սամցխե-Ջավախեթիի գավաթ
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.