Մանրամասներ տեսախցիկների ֆիքսած տուգանքների վճարման մասին

Մանրամասներ տեսախցիկների ֆիքսած տուգանքների վճարման մասին

Արդեն մեկ շաբաթ է Նինոծմինդա քաղաքում սկսել են աշխատել խելացի տեսանկարահանող սարքերը, որոնք արձանագրում են տարբեր խախտումներ։

Քանի որ բնակիչների կողմից խախտումների եւ դրանց վճարման մասին տարբեր հարցեր էին ուղղվում NOR ռադիոկայանին, մենք կապվեցինք ՆԳՆ -ի տուգանքների բաժնի հետ:

Որտեղից պատասխանեցին, որ տուգանվելուց հետո 30 օրացույցային օրվա ընթացքում նույն անձը կրկնակի չի տուգանվի:

10 աշխատանքային օրվա ընթացքում տեսախցիկների արձանգրած տուգանքը բնակիչները կվճարեն 20 % զեխչով, օրինակ՝ տեխզննման բացակայության ֆիքսման դեպքում 50 լարի տուգանքի փոխարեն կվճարեն 40 լարի:

Իսկ եթե մեքենան 1 ամսից հետո տեխզննում չանցնի, ապա կրկին կտուգանվի: