Ղաուրմայի սպորտդահլիճը գտնվում է անմխիթար վիճակում

Ղաուրմայի սպորտդահլիճը գտնվում է անմխիթար վիճակում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի սպորտդահլիճը գտնվում է անմխիթար վիճակում, քանդվել է հատակը, ինչպես նաեւ չունի ջեռուցման համակարգ եւ ձմեռային պայմաններում չի գործում:

Ղաուրմա գյուղի երիտասարդների խոսքով՝ սպորտդահլիճը չունի հետեւող այդ պատճառով էլ վատ վիճակում է, եթե մեկ աշխատող նշանակվեր ապա դահլիճը կբացվեր երբ որ հարկն է եւ հետո կփակվեր, ինչպես նաեւ հետեւող կլիներ մաքրությանը ու ինչ- որ չափով այն կգործեր:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանի հետ:

Նրա խոսքով.«Դահլիճում ունենք կիսատ թողած նախասրահ – հանդերձարանի կարգավորելու աշխատանքներ: Եթե այս տարի ստացվի դրա հետ մեկտեղ ուզում ենք վերանորոգման աշխատանքներ իրականացնել նաեւ դահլիճում: Ջեռուցման համակարգի հետ կապված ոչ մի աշխատանք չի նախատեսվում: Իսկ ինչ վերաբերվում է մաքրությանը եւ հետեւելու հարցերին, երիտասարդները ինչքանով զբաղվում են անում են, բայց չես կարող բոլորին պարտադրել: Չկա այդ հարմարությունը, եւ առանց աշխատավարձի ոչ մեկը ոչինչ չի անի:

Հիշեցնենք, որ Ղաուրմա գյուղում մարզասրահի կառուցումը սկսվել էր դեռեւս 2015թ -ից, որտեղ տեղական բյուջեից մարզասրահի կառուցման համար հատկացվել էր 70 000 լարի: Մարզասրահի կառուցման աշխատանքները ավարտվել էին 2018թ -ի նոյեմբերին:

Նշենք, որ շրջանում կան բազմաթիվ դահլիճներ որտեղ գոյություն ունեն նույն խնդիրները՝ ջեռուցման, վերանորոգման, աշխատողի բացակայության եւ այլն: Բայց ով եւ ինչպես է վերահսկելու այդ գործնթացը Նինոծմինդայում՝ դեռեւս պարզ չէ:

Կարդացեք նաեւ՝