Քո աշխատանքն ու տանջանքը քեզ չի բավարարում. բնակիչ

Քո աշխատանքն ու տանջանքը քեզ չի բավարարում. բնակիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում բնակիչների մեծ մասը զբաղվում են անասնապահությամբ, սակայն ինչպես NOR ռադիոկայանի հետ զրույցում բնակիչները նշեցին, ամեն ինչ թանկացել է բացի իրենց տնական ապրանքից, ժողովրդի վիճակն էլ սոցիալապես վատ է։ Մարդիկ ոչ թե ապրում են այլ գոյատեւում:

Դիլիֆ գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում ասաց. «Հիմա ամեն տեսակի ապրանքն էլ թանկ է, սարսափելի գներ են խանութներում, բայց մեր գյուղական ապրանքը՝ գառ, կով եւ այլն, շատ էժան են: Մառնեուլից ժամանած առեւտրականները կենդանիներին գումար չեն տալիս, 600 -ից 800 լարի, դրանից ոչ ավել: Բայց իրենց ապրանքը բերում թանկ վաճառում։ 1 կգ խնձորը 3 լարի, դե գնա ու ապրի՝ ինչպես ապրես»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Քո աշխատանքն ու տանջանքը քեզ չի բավարարում. բնակիչ