Սամցխե- Ջավախքի պահպանվող տարածքներից է Մադաթափան, որը Վրաստանում համարվում է ամենաշատ չվող թռչուններով լեցուն լճերից մեկը։ Ինչպես այլ պահպանվող տարածքներ, Մադաթափան ևս համարվում է Սամցխե- Ջավախքում տուրիզմին խթանող կետերից մեկը։ Սակայն իրականությունը այլ բան է ասում. տուրիզմի զարգացում՝ ճահիճների վրա։
Բանն այն է, որ բազմիցս NOR ռադիոկայանը անդրադարձել է տարեց տարի չորացող լճի խնդիրների մասին։ Շատ անգամներ համապատասխան գերատեսչությունների կողմից խոստացվել է, որ խնդիրը կվերանայվի և կլուծվի, կհայտարարվի մրցույթ՝ կոտրված ջրապատնեշը կառուցելու համար, մրցույթները հայտարարվում են, բայց չեն կայանում՝ մասնակցող չկա, այլ միջոցներ ձեռք չեն առնվում, սայլը տեղից չի շարժվում։ Միայն Խոստումներ են տրվում։ Խոստումներ, որոնք գրվում են ճահիճների վրա։
Վերջին երկու տարում լճում հայտնվել է նոր կղզի, դրանից առաջ նման երևույթ երբեք չի նկատվել։ Այն ամեն տարի ընդլայնվում է և մեծանում։
Շատ անգամներ լսում ենք տարբեր կարծիքներ լճի իրավիճակի մասին, սակայն NOR-ը ավելի վաղ կատարել էր իր լրագրողական ուսումնասիրությունը լճի ճահճացման պատճառների և հետևանքների մասին՝ հիմնված փաստերի վրա։ Մանրամասները այստեղ՝
Երբեմն էլ լսում ենք կարծիքներ թե տեղումների սակավության պատճառով է լիճը չորանում այս սեզոնին։ Սա չի համապատասխանում NOR ռադիոկայանի ուսումնասիրություններին։ Ի՞նչու
ՓԱՍՏ
Լիճը հիմնականում սնվում է գարնան ձնհալի ջրերից և անձրևաջրերից։ Եթե ջրապատնեշը կառուցված լինի հնարավոր կլինի նախապես ջրի բավականին պաշար կուտակել լճում՝ ագամ ամենաչորային տարում։
Փոքր խնդիրներ լուծելու անկարողությունը ի վերջո կհանգեցնի աղետի և լիճը արդեն կանգնած է այդ աղետի շեմին։ Ի՞նչու
ՓԱՍՏ
Աղետներից մեկը արդեն տեղի է ունեցել։ Լճի ջրի ցածր մակարդակի պատճառով այնտեղ գոյություն ունեցող միակ ձկնատեսակը՝ կարասը, գրեթե ի սպառ վերացել է։ Դա գիտեն անգամ լճին հարակից ապրող գյուղերի բնակիչները։
NOR ռադիոկայանը ավելի վաղ պաշտոնական նամակով դիմել էր Պահպանվող տարածքների գործակալություն որտեղից այդպես էլ պատասխան չստացվեց։ Մի քանի անգամ գրեցինք, որ սպասում ենք ձեր պատասխանին, մեզ ուղարկեցին հեռախոսահամար և գրեցին, որ զանգահարեք այդ հեռախոսահամարով, զանգահարեցինք, սակայն այդ համարով հեռախոսազանգ չկատարվեց։ Մնում է հետևություն անել խնդրի բարձիթողի վիճակի մասին և կառույցների անգործության մասին։
Թե ինչ ճակատագրի կարժանանա լիճը՝ NOR ռադիոն բազմիցս ուսումնասիրություններ արել է և տարիներն ու անիմաստ հոսող ժամանակը արդարացնում են մեր կատարած ուսումնասիրությունները։ Միևնույն ժամանակ NOR-ը կշարունակի պայքարել լճի ճահճացման դեմ և պարբերաբար կլուսաբանի ամեն տարի լճում հայտնվող նոր խնդիրների մասին, որոնք փաստ են։
Այս թեմայով կարող եք ընթերցել նաև ստորև տեղադրված նյութերը՝ սեղմելով դրանց վրա։