Ինչու՞ է անհրաժեշտ տարեցներին պատվաստվել Covid-19-ի դեմ

Ինչու՞ է անհրաժեշտ տարեցներին պատվաստվել Covid-19-ի դեմ

Այսօրվա դրությամբ Covid -19 համաճարակը Վրաստանում խլել է մինչև 17,000 մարդու կյանք։ Նրանց մեծ մասը տարեցներ և խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում պատվաստումները սկսվել են 2021 թվականի հուլիսի 9-ից։ 2021 թվականին Նինոծմինդայում պատվասվել է 3591 մարդ, իսկ մինչև 2022 թվականի սեպտեմբերը` 1641 մարդ (նշենք, որ 2022 թվականի դրությամբ մունիցիպալիտետում բնակվում է մինչև 18000 մարդ)։ Պատվաստվածների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 30%-ը։

Նինոծմինդայում ապատեղեկատվություն է տարածվել, որ տարեցները, հղիները և քրոնիկ հիվանդները չեն կարող պատվաստվել, քանի որ դա կարող է բարդություններ առաջացնել։

Ինֆեկցիոն բժիշկ Թինաթին Աբզիանիձեի խոսքերով, 70 տարեկանից բարձր մարդիկ, քրոնիկ հիվանդները և հղի կանայք այս հիվանդությամբ վարակվելու ամենաբարձր ռիսկի տակ են։ «Պատվաստումներ պետք է կատարվեն այս խմբերի մարդկանց կողմից։ Պատվաստումը չի նշանակում, որ մարդը Covid -ով չի հիվանդանա, այն պարզապես հիվանդությունը դարձնում է ավելի թեթեւ և նվազեցնում մահվան հավանականությունը», – ասում է նա:

Հարցազրույց ունեցանք նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում ապրող թոշակառուների հետ, ովքեր նշեցին, որ պատվաստումը կարևոր է։ Քաղաքապետարանում ապրող մեծ թվով տարեցներ այսօր պատվաստվում են, քանի որ, ինչպես ասում են, բոլորը պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին՝ անկախ տարիքից։

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · რატომაა საჭირო ხანდაზმულების აცრა Covid-19-ის წინააღმდეგ?