Սեղանի թենիսի ընկերական հանդիպում եւ ուղեգիր դեպի Ծղալտուբո

Սեղանի թենիսի ընկերական հանդիպում եւ ուղեգիր դեպի Ծղալտուբո

Նոյեմբերի 26 -ին, Նինոծմինդայի մարզադպրոցը Օրոջալարի սպորտդահլիճում անցկացրեց սեղանի թենիսի պատանիների ընկերական հանդիպում Ախալքալաքի հավաքականի հետ:

Մարզիչ՝ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ընկերական հանդիպում ունեցանք Ախալքալաքի սեղանի թենիսի հավաքականի հետ, որտեղ մասնակիցները ստացան նաեւ վարկանիշային միավորներ: Ասեմ, որ դեկտեմբերի 1-3 -ը մասնակցելու ենք Ծղալտուբո քաղաքի սեղանի թենիսի բաց առջնությանը: Մեր հավաքականը ներկայանալու է 12 -ից մինչեւ 16 տարեկան, թվով 6 տղաների խմբով»:

Նշենք, որ ընկերական հանդիպումը ավարտվել է Նինոծմինդայի մարզադպրոցի հաղթանակով:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Սեղանի թենիսի ընկերական հանդիպում եւ ուղեգիր դեպի Ծղալտուբո