Նինոծմինդայում կանցկացվի սեղանի թենիսի շրջանային առաջնություն

Նինոծմինդայում կանցկացվի սեղանի թենիսի շրջանային առաջնություն

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Փետրվարի 10-11-ը Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում կանցկացվի սեղանի թենիսի շրջանային մրցաշար:

Մրցաշարը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի ծառայությունը սպորտ դպրոցի հետ համատեղ: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով:

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սեղանի թենիսի մարզումները սկսել ենք այս ամսվա կեսերից Օրոջալարի սպորտդհալիճում: Մրցումները կանցկացնեք Նինոծմինդայի սպորտդպրոցում, որին կարող են մասնակցել 2006 -ից մինեւ 2013 թվականներին ծնված` ինչպես տղաները այնպես էլ աղջիկները»:

Նշենք, որ սուպեր խաղում հաղթող մասնակիցները փետրվարի 18 – 19 -ին կմեկնեն Թբիլիսի եւ կմասնակցեն Վրաստանի սեղանի թենիսի պատանեական սիրողական առաջնությանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում կանցկացվի սեղանի թենիսի շրջանային առաջնություն