Սաթխայի եւ Հեշտիայի մարզիկները կմասնակցեն Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությանը

Սաթխայի եւ Հեշտիայի մարզիկները կմասնակցեն Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությանը

2023 թվականի, ապրիլի 22 -23 -ին Երեւան քաղաքի Դինամո մարզադահլիճում տեղի կունենա քիքբոքսինգի բաց առաջնություն, որին մասնակցում են Հայասատնի, Վրաստանի եւ Իրանի մարզիկները:

Մարզիչ՝ Սերգեյ Տոնականյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում խոսեց առաջիկա մրցույթների, առաջացող խնդիրների եւ ձեռքբերումների մասին:

«Հայաստանի քիքբոքսինգի առաջնությանը մասնակցելու ենք թվով 8 մարզիկներով, 4 -ը Սաթխա գյուղից եւ 4 մարզիկ Հեշտիա գյուղից նրանց մարզիչն է՝ Կարեն Շկոյանը, սակայն որոշ հարցերի բերումով նա չի կարողանա ներկա գտնվել: Հույսով եմ մեր տղաները բոլորն էլ արդյունք կունենան եւ մենք հաղթանակով կվերադառնանք: Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ մեզ օգնում են երեխաների ծնողները, դա նույնպես որոշ չափով խոչընդոտ է հանդիսանում քանի որ ոչ բոլոր երեխաները ունեն հնարավորություն մեկնելու արտերկիր մրցույթների: Մայիսի 19 -ից 21 -ը Կասպի քաղաքում տեղի կունենա Վրաստանի առաջնությունը, որին նույնպես պատրաստվում ենք մասնակցել»,- նշեց Տոնականյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Սաթխայի եւ Հեշտիայի մարզիկները կմասնակցեն Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությանը

Թեմատիկ`