Express պարբերականի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշակի գենետիկ շեղում ունեցող մարդկանց մոտ 14%-ով ցածր է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը:
Միեւնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ այս խումբն ունի մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս, տվյալները ցույց են տալիս խոլեստերինի նվազեցված մակարդակ:
«Այս ամենը հուշում է, որ կաթի ընդունման կրճատումը պարտադիր չէ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար»,-ասում է հետազոտության հեղինակներից Վիմալ Կարանը:
Ըստ գիտնականների՝ կաթը պարունակում է օրգանիզմի համար առնվազն 18 էական սպիտակուցներից եւ ամինաթթուներից բաղկացած համալիր: Այն հարուստ է նաեւ հագեցած ճարպերով:news.am